06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ճիշտ չէ անտեսել ոռոգվող հողերի տարեցտարի ավելացող քանակը. վարչապետ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ազգային ժողովի լիագումար նիստում ելույթ է ունեցել, որի ժամանակ մասնավորապես ասել է.

«2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանի Դաշնությունից ռուբլով տրանսֆերների ծավալը թեև աճել է, սակայն դոլարային արտահայտությամբ, հաշվի առնելով ռուբլու արժեզրկումը, այն կրճատվել է շուրջ 470 մլն ԱՄՆ դոլարով:

Ակնհայտ է, որ այս զարգացումները չէին կարող ազդեցություն չունենալ բնակչության սպառման վրա, որի հետևանքով առևտուրը տասն ամսվա գնահատականներով շուրջ 5 տոկոսով նվազել է: Նման պայմաններում հոռետեսներն սկսեցին խոսել տնտեսության անխուսափելի անկման մասին: Միգուցե այդպես էլ լիներ, եթե չլինեին ռեսուրսների և ջանքերի կենտրոնացումը, կարևոր ծրագրերի և առաջնահերթությունների շեշտադրումը, ոչ ստանդարտ լուծումներ պարունակող կառավարության քայլերը: Հայաստանի Հանրապետության տնտեսությունը դրսևորել է կենսունակության իր ներուժը և 9 ամիսների արդյունքում երկրում գրանցվել է 3.5 տոկոս ՀՆԱ-ի աճ: Հիմնական աճը գրանցվել է գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտներում, ընդ որում, դա կատարվել է համաշխարհային շուկայում գունավոր մետաղների գների ցածր մակարդակի ֆոնին:

Հատկապես ուզում եմ շեշտել գյուղատնտեսության աճը: Միգուցե ոմանք փորձեն այն բացատրել միայն բարենպաստ եղանակային պայմաններով: Սակայն դա ճիշտ չէ: Ճիշտ չէ անտեսել ներդրումները, ճիշտ չէ անտեսել նորանոր վերամշակող գործարանների գործարկումը, ճիշտ չէ անտեսել ոռոգվող հողերի տարեցտարի ավելացող քանակը:

Թե՛ եկամուտների նվազմամբ, թե՛ սպառողների կողմից ծախսերի հետաձգմամբ պայմանավորված սպառման անկման արձանագրման հետ պետք չէ անտեսել դրական գործոնները: Օրինակ, այն, որ 2015 թվականի սեպտեմբեր ամսին միջին անվանական աշխատավարձը կազմել է շուրջ 185 հազար դրամ, արդյունքում 2014 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 7.2 տոկոսով, երբ նույն ժամանակահատվածում գնաճը կազմել է 4.7 տոկոս: Այսպիսով, իրական՝ այսինքն գնաճի ազդեցությունից զտված աշխատավարձերը, անգամ հաշվի առնելով կենսաթոշակային հատկացումները, փոքր-ինչ աճել են, երբ մեր տարածաշրջանի բազմաթիվ պետություններում իրական աշխատավարձերը գրանցել են անկում»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ