Ոչ ոք չի հարցնում` ինչի են գումարները տրվել Օսկանյանին. Ա. Սադոյան
‘Ես դեռ չեմ տեսել թեկուզ մի միլիարդատեր, որը որևիցէ, այսպես ասած, 100 հազար գումարի վրա չմտածի, էլ չեմ ասում միլիոնների մասին: Ձեր կարծիքով, ովքեր փող են տալիս, նրանք երաժշտություն պատվիրո՞ւմ են, թե՞ ոչ: Եթե 2 մլն գումար է տրամադրված, ապա ինչի՞ համար, գեղեցիկ աչքերի՞’,-այսօր ասուլիսին, խոսելով Վարդան Օսկանյանի դեմ հարուցված մեղադրանքի մասին, ասաց Ազգային ժողովրդավարական դաշինք կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը:
Վերջինս վստահ է, որ օրինականության տեսակետից ևս խնդիրներ կան: Նրան զարմացնում է նաև այն, որ ոչ ոք չի հարցնում Օսկանյանին, թե ինչու են նրան տվել այդ գումարները: Իսկ այս դեպքում արդեն մնում է ուսումնասիրել ու հասականալ, թե ինչ է կատարվել իրականում և ինչու:
‘Քաղաքական դաշտում մի թեկնածուին հանում են, դա էլ կա, բայց անողներն արդյո՞ք իրենք էլ նույնպիսի ճանապարհներից չեն օգտվել’,-եզրափակեց Սադոյանը: