07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սահմանին` «թասիբի ընկած»

«Հանրաքվեն Չինարիում անցնում է նորմալ: Այս ժամի դրությամբ բնակչության 40 տոկոսը արդեն քվեարկել է: Մարդիկ իրենց համար, հանգիստ գնում քվեարկում , տուն են գնում, կուտակումներ չկան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը: Սահմանամերձ Չինարիում միջադեպ չի գրանցվել:

Թեև գիշերը խաղաղ չի եղել Չորաթան` սովորականի համաձայն` կրակոցներ են հնչել, սակայն քաղաքական խաղաղությունը պահպանվում է` այստեղ քաղաքական խաղերը մուտք չունեն, ասում են` վտանգավոր է.

« Բավականին ակտիվ են գյուղացիները, մոտ 40-50 տոկոս արդեն մասնակցել է քվեարկությանը, ոչ մի բողոք չի արձանագրվել: Հանգսիտ, նորմալ մոտենում ենք ավարտին: Այս ժամին էլ մարդկանց հոսքը դեպի ընտրական տեղամաս չի դադարում»,-նշեց Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը: Գյուղացիները «թասիբի ընկած» գնում են քվեարկության` մեկը մյուսից հետ չմնալով:

Տավուշի մարզի Բերդ քաղաքում մոտ 40 տոկոսն է մասնակցել հանրաքվեին, մեզ հետ զրույցում հայրենի քաղաքի անուցուդարձից տեղեկացրեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Ասաց` ընտրություններն անցնում են բարձր մակարդակով .

«Խախտումներ այս պահի դրությամբ ընդհանրապես չի արձանագրվել: Ժողվուրդը հանգիստ գնում և կատարում է իր պարտքը»:

Պառավաքարում Հանրաքվեի ընտրությունը շուրջ 500 մարդ է մասնակցել. այս մասին  Henaran.am-ի հետ զրույցում ասաց Պառավաքարում տեղակայված 40/47 ըտրատեղամասի հանձաժողովի «Ժառանգության» ներկայացուցիչը:

«Ընտրությունները ընթանում են բնականոն հունով: Լարվածություն չկա: Մարդիկ սովորականի պես, շատ հանգիստ գալիս են ընտրության ու գնում»,- ասաց հանձնաժողովի անդամը` հավելելով, որ բնակիչների կողմից փոքր-ինչ պասիվություն է նկատվում:

Հավելենք, սահմանամերձ այս գյուղում բնակիչներից բացի քվերակել են նաև մոտակայքում տեղակայված զորամասերի զինվորները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ