26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ի ՛՛թյունինգից՛՛ կօգտվե՞ն լրագրողները

Ամբողջովին “թյունինգ” արված ՀՀԿ գրասենյակում եւ շտաբում մտածե՞լ են արդյոք լրագրողների մասին, որոնք ընտրությունների ժամանակ երբեք տեղ չեն ունեցել աշխատելու, դրսում` ցրտին, բքին, սառնամանիքին, պատի տակ, Գեւորիկի կողքին, սպասել են, մինչեւ ավարտվեն ընտրությունները, Սերժ Սարգսյանը մտնի-դուրս գա ՀՀԿ շենքից: Քանի որ ընտրությունները, որպես կանոն, միշտ ձմռանն են եղել, իսկ ՀՀԿ-ն իշխող կուսակցություն է 98-ից ի վեր: Հնարավո՞ր է, որ առաջիկա ընտրություններում լրագրողների համար “պրես-կենտրոն” ստեղծվի ՀՀԿ նորանորոգ համալիրում`”Հրապարակ”-ը  հարցրել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովին:

“Նախ` ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը, եւ լրագրողներն այլեւս, Ձեր ասած` “պատի տակ” չեն կանգնում, շենքի վերանորոգումից հետո, այս էլ որերորդ անգամ, ԳՄ նիստերի ընթացքում լրագրողներն սպասում են իրենց հատկացված առանձին սենյակում` գրադարանում, որտեղ, ի դեպ, նախկինում տեղի էին ունենում ԳՄ նիստերը` Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, եւ նորմալ պայմաններում աշխատում: Բուն ընտրությունների օրը եւս մենք նման հնարավորություն կընձեռենք Հայաստանում գործող հիմնական կայքերի եւ լրատվամիջոցների լրագրողների համար` իրենց աշխատանքը պատշաճ կատարելու համար”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ