25 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Սերժ Սարգսյանի ծրագիրը տպարանում է. Հայկական ժամանակ

 Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը հանրությանը հասանելի կլինի այս շաբաթ օրը` հունվարի 19-ին: Այն այժմ տպարանում է` պատրաստ տպագրության: Այս մասին թերթի թղթակիցը պարզել է Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակից: Սերժ Սարգսյանի կողմից ՀՀԿ համագումարում ներկայացված ծրագիրը վերամշակվել է, համալրվել նոր առաջարկներով եւ ուղարկվել տպագրության:

Հունվարի 19-ին այն տեղադրված կլինի կուսակցության կայքում: Այս մասին տեղեկացրել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբն առայժմ ժլատ է քարոզարշավին վերաբերող տեղեկություններ տարածելուց:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ