02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

“Արզնի”-ն չի պայթել. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով` “Արզնի” հանքային ջրերի գործարանը մի քանի օր է՝ չի աշխատում: Իսկ երեկ անհայտ անձանց կողմից կամ անհայտ հանգամանքներում պայթեցվել է “Արզնու” եւ “Պապա Կառլո” լիմոնադի գործարանի կաթսայատունը:

“Արզնի” հանքային ջրերի գործարանի տնօրեն Ռուբեն Փենեսյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց. “Կաթսայատունը չի պայթել, այլ ցրտի պատճառով որոշ խողովակներ սառած են եղել, եւ հիմա ընթացիկ վերանորոգման աշխատանքներ են կատարվում. քանդել են պատը, որպեսզի խողովակները փոխեն”: Իսկ գործարանի չաշխատելու մասով ասաց, որ կատարվում են պրոֆիլակտիկ աշխատանքներ. “Հունվարի առաջին 15-20 օրը զբաղված ենք լինելու պրոֆիլակտիկ աշխատանքներով: Բացի այդ, այս օրերին շահագրգռված չենք ամեն օր աշխատեցնել գործարանը, քանի որ առեւտուրը թույլ է, արտադրանքի պակաս էլ չունենք”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ