25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերժ Թանկյանը կմասնակցի սիրիահայերին աջակցելու բարեգործական համերգին

Հայկական ծագումով ամերիկացի աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը կմասնակցի նոյեմբերի 11-ին Փասադենայում կայանալիք բարեգործական համերգին, որի հասույթը կտրամադրվի Սիրիայի հայերին: Այդ մասին հայտնել է սիրիահայերի օգնության Հիմնադրամը:

Հիմնադրամի կողմից կազմակերպված համերգը տեղի կունենա “The Pasadena Civic” հայտնի սրահում:

Համերգին սպասվում է նաեւ Ռուբեն Հախվերդյանի, “Armenian Navy Band” ավանգարդ-ֆոլք-ջազ խմբի վոկալիստ Առտո Թունջբոյաջյանի, երգչուհի եւ կոմպոզիտոր Լիլիթ Պիպոյանի, Վիգեն Դարբինյանի, Արմեն Մովսիսյանի, Սեբու Սիմոնյանի, “Element Band”, “The Dirty Diamond”, “VISA” եւ “HI-AM Quartet” խմբերի մասնակցությունը:

Սիրիայի հայ համայնքը համարվում է սփյուռքի ամենահզոր ենթակառուցվածքներից մեկը եւ մինչեւ վերջին ժամանակներս հաշվվում էր 100  հազար մարդ: Հայերը զգալի դեր ունեն այդ երկրի սոցիալական, մշակութային եւ քաղաքական կյանքում: Հայերը հիմնականում բնակվում են Հալեպում եւ Դամասկոսում: Մեկ տարուց ավել շարունակվող սիրիական հակամարտության պատճառով այժմ Սիրիայից հայերի մեծ հոսք կա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ