22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Էկոնոմիկայի նախարարի հավակնոտ նպատակը

Այսօր կայացավ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը: Ինչպես լրագրողներին հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, խորհուրդը ստեղծվում է Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի բազայի վրա և 2013 թվականին նրան հատկացվելու է 500 մլն դրամ գումար:  

Նախարարը խոսեց նաև նախորդ տարվա ձեռքբերումներից` նշելով, որ Հայաստանում արդյունաբերական ոլորտը նախորդ տարում ունեցավ 1 տրիլիոն դրամից ավելի աճը: ”Սա արդյունաբերության աճի տեմպերով ամենաբարձր ցուցանիշներից տարածաշրջանում, նաև ԱՊՀ-ում”,-ասաց նախարարը: Վերջինս ընդգծեց, որ  2013-ին ակնկալվում է ունենալ շուրջ 9,2 % արդյունաբերության աճ: Տիգրան Դավթյանի համոզմամբ`դա հավակնոտ նպատակ է, և քիչ երկրներ են, որ նման բարձր աճ են նախատեսում:

Նախարարը ասաց նաև, ոև Հայաստանը պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկի` չեզոքացնելու ԵՄ-ում առկա բացասական պրոցեսների ազդեցությունը սեփական արդյունաբերության վրա: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ