Նունեն երեխաներ է հավաքագրում. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանության” տեղեկություններով, երգչուհի Նունե Եսայանը Երեւանում պատրաստվում է արվեստի դպրոց բացել, որտեղ հնարավորության կունենան երգարվեստ ուսումնասիրել եւ առհասարակ երաժշտական կրթություն ստանալ բոլոր ցանկացողները: Ասում են նաեւ, որ Եսայանը փորձելու է առաջնահերթ “հավաքագրել” անապահով ընտանիքների տաղանդավոր երեխաներին, որոնց հնարավորություն է տրվելու առանց վճարելու սովորել իր հիմնադրած կաոույցում:
Խոսակցությունների իսկությունը ճշտելու նպատակով թերթը զրուցել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի, երգչուհի Նունե Եսայանի հետ: Վերջինս հաստատել է շրջանառվող տեղեկությանները` հավելելով. “Ես հիմա ուզում եմ տաղանդավոր երեխաներին, որոնք կլինեն անապահով ընտանիքից, որոնք հնարավորաթյուն չունեն վճարելու, բայց շատ տադանդավոր են, ինչ-որ բանով օգնել: Շատերն արդեն գիտեն այս նախաձեռնության մասին, օրական գալիս են, վիդետեսանյութեր են բերում, ձայնասկավառակներեւ այլն: Գործընթացն արդեն սկսված է, եւ մեկ տարի է, ինչ ես զբաղված եմ այդ գործով”: