07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Բեմում նա թագուհի էր /վիդեո/

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ հայ թատրոնի բեմում արևմտահայերենի ամբողջ հմայքն ու գեղեցկությունը, պերճությունն ու երգեցիկությունն ամենագեղեցիկը Վարդուհի Վարդերեսյանի մատուցմամբ է հնչել: Ամենատարբեր դերեր, ամենատարբեր կերպարներ, ամենտարբեր երնագներ ու տրամադրություններ է փոխանցել դերասանուհին  թե՛ բեմից, թե՛ էկրանից` իր հանդիսատեսին մասը դարձնելով բոհեմական հուզմունքի ու բերկրության:

Բեմում, նա, իրավամբ, թագուհի էր. խաղի ու խոսքի, մարմնի ու հոգու ներդաշանկության, ասելիքը մատուցելու ու հուզումը տեղ հասնցելու թագուհի: Անհնար է պատկերացնել Մարգարիտին («Պատվի համար»), Ռանևսկայային («Բալենու այգի»), Ջոնիին («Իմ սիրտը լեռներում»), Իշխանուհուն («Հին աստվածներ»). ու էլի հարյուրավոր այսպիսի կերպարներ առանց Վարդուհի Վարդերսյանի արհեստավարժ խաղի անհնար է պատկերացնել:

Սիրված դերասանուհին դեռ 1965 թ-ին է արժանացել ՀԽՍՀ, 1988թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: 1995 թ-ին պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, 2001 թ-ին` Երևանի պատվավոր քաղաքացու կոչումով, 2013 թ-ին` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ