05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կյանքի աննման ծաղիկները․ այսօր երեխաների համաշխարհային օրն է

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, երեխաների համաշխարհային օրն է, այն նշում են աշխարհի բազմաթիվ երկրներում։

1954-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բոլոր երկրներին խորհուրդ տվեց նշել Երեխայի համաշխարհային օրը՝ որպես համաշխարհային եղբայրության և երեխաների փոխըմբռնման օր՝ նվիրված ամբողջ աշխարհում երեխաների բարեկեցությանն ուղղված գործունեությանը: Այս մասին գրում է Calend.ru-ն։

1959-ի նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց երեխաների իրավունքների հռչակագիրը, 1989-ին՝ Երեխաների իրավունքների կոնվենցիան:

ՄԱԿ-ի տվյալներով՝ տարեկան տասնմեկ միլիոն երեխա է մահանում՝ դեռ հինգերորդ տարին չբոլորած, եւս տասնյակ միլիոններ էլ մնում են ֆիզիկապես կամ մտավոր հիվանդ՝ չունենալով հասունանալու, լիարժեք ապրելու ու զարգանալու հնարավորություն: Այդ մահերից շատերի պատճառը հեշտ կանխարգելվող կամ էլ հեշտ բուժվող հիվանդություններ են, իսկ մյուսները աղքատության, անգրագիտության, խտրականությունների ու բռնությունների կործանարար հետեւանքներն են:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ