Երբ Սերժ Սարգսյանն այլևս նախագահ չի լինի. Իրատես de facto
Պետք է անգլիական ձևով ու խիստ քաղաքավարի հրաժեշտ տալ երկրորդ նախագահին, ով, ի տարբերություն նախորդ հարցազրույցի, այս անգամ խիստ մեղմ էր արտահայտվել: Ընդ որում, նույնքան մեղմ ու արտաքուստ քաղաքավարի էին նաև Շարմազանովի, ասել է թե, Սերժ Ազատիչի դիտարկումները, որոնք, սակայն ենթաւտեքստում անողոք ու բաց էին, քանզի հանրապետականները շատ լավ են հասկացել, թե ինչու է մեղմ պարոն երկրորդ նախագահը, նա տեսել հասկացել գնահատել է իրական ռիսկերը, այն է՜ որևէ ֆորսմաժոր սահմանադրական հանրաքվեի առնչությամբ չի լինելու, այն անցնելու է «սղալով», ու դեկտեմբերի 1-ին «ամրագրված» Ժիրայր Սեֆիլյանենց հեղափոխությունը ոչինչ չի տալու «կուսակցապետության» դեմ պայքարին:
էլ ավելի «դյութիչ» Էին Շարմազանովի հաջորդ դիտարկումները. «Մենք չունենք գերկենտրոնացված նախագահական համակարգ, ունենք կիսանախագահական երկիր, և մեր նպատակն է ունենալ կայուն երկիր, ուր չեն լինի հակասություններ նախագահի և մեծամասնության միջև»:
Հասկացա՞ք, թե՞ մեկնենք: Մեկնենք, ասել է թե, երբ Սերժ Սարգսյանն այլևս նախագահ չի լինի ու կնստի իր ՀՀԿ-ում չդառնալով վարչապետ ու Աժ նախագահ, քաղաքական մեծամասնությունն ու նախագահն այլևս չեն անի այն, ինչ արվեց 1998-ին մի գիշերում, երբ Քոչարյանին (և ոչ միայն նրան) հաջողվեց փոխել խորհրդարանի մեծամասնությունը:
Հաջորդ դիտարկումն էլ առնչվում Էր Քոչարյանի` ԵԱՏՄ «մեկ գիշերվա թեզին»: Շարմազանովը կրկին ենթատեքստով ասաց` ոչ մի գիշեր, պետք չէ ավելի ջերմեռանդ լինել առ Ռուսաստան, քանզի «Սերժ Սարգսյանի ողջ պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները զարգացել են շատ դինամիկ», Մոսկվայում էլ որևէ մեկի համար «ոտնատեղ» չկա:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: