Ադրբեջանից վերադարձած Անդրանիկը բուժզննում է անցել

Նոյեմբերի 18-ին Ադրբեջանից վերադարձած ԼՂՀ քաղաքացի Անդրանիկ Գրիգորյանի առողջական վիճակը լավ է: Տեղեկատվությունը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից, որտեղ բուժզննում է անցել Անդրանիկ Գրիգորյանը:
Նշենք, 2015 թ նոյեմբերի 18-ին, ժամը 13.30-ին ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Արարատի Գրիգորյանին։
Հիշեցնենք, 2015թ. մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցելՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը:
Հաջորդ օրը ադրբեջանական լրատվամիջոցները, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, տարածել էին նրա հետ «հարցազրույցը» եւ «սահմանն անցնելու» պահը։ ԼՂՀ ՊԲ-ն դա կեղծիք էր որակել։