23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հատկացվեց 902 միլիոն դրամ` նոյեմբեր ամսվա քամիների հասցրած վնասը փոխհատուցելու համար

Այսօր՝ նոյեմբերի 19-ին  կառավարության հերթական  նիստում ՏԿԱԻ  նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի` կառավարության պահուստային ֆոնդից հատկացվում է 902 միլիոն դրամ` 2015թ. նոյեմբերին ուժեղ քամիների հետևանքով համայնքներում ավերածությունների վնասները փոխհատուցելու համար:

Նախարարը նշեց, որ մարզպետերը հանձնարարություն են ստացել վերջնականապես հստակեցնել վնասների չափը: Նա 3 օր խնդրեց` վերջնական զեկուցելու համար:

Վարչապետը հավելեց, որ նախագահի հետ քննարկել են այդ հարցը և որոշել աջակցել, բայց իրենց անհրաժեշտ են օբյեկտիվ և ճիշտ թվեր` վնասների մասին:

«Կճշտվի վնասի չափը, համոզված եմ, որ առաջարկվող գումարը ավել է գրված, քան վնասի չափն է»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ