29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մի ծխեք․ այսօր Ծխելուց հրաժարվելու միջազգային օրն է

plyusy-otkaza-ot-kureniya

Ամեն տարի նոյեմբերի երրորդ հինգշաբթի օրը ողջ աշխարհում նշվում է Ծխելուց հրաժարվելու միջազգային օրը:

Օրը 1977 թվականին սահմանել է ԱՄՆ-ի ուռուցքաբանական ընկերությունը: Ծխելուց հրաժարվելու միջազգային օրվա նպատակն է նպաստել ծխելուց կախվածության տարածվածության նվազեցմանը, ծխելու դեմ պայքարի բնագավառում ներգրավել բնակչության բոլոր խավերին և բոլոր մասնագիտությունների բժիշկներին և հասարակությանն իրազեկել առողջության վրա ծխախոտի կործանարար ներգործության մասին:
ԱՀԿ տվյալներով՝ ծխախոտն այսօր մահվան կանխարգելվող դեպքերի ամենատարածված պատճառներից է: Հենց ծխախոտն է ամեն տասերորդ մարդու մահվան պատճառը, իսկ ամեն տարի  «ծխախոտային համաճարակի» արդյունքում աշխարհում մահանում է մոտ 6 միլիոն մարդ (600 հազարը մահանում է պասիվ ծխող լինելու արդյունքում): Մասնագետի խոսքով՝ ոչինչ չձեռնարկելու դեպքում 2030 թվականից սկսած ծխախոտից ամեն տարի մահանալու է արդեն 8 միլիոն մարդ:

ԱՀԿ-ն հայտնում է ավելի քան 25 հիվանդությունների մասին, որոնց ընթացքը վատթարանում է ծխելու ազդեցությամբ (սիրտ-անոթային, թոքային, ուռուցքաբանական հիվանդություններ): Բացի այդ՝ կան գիտական ապացույցներ՝ այն բանի, որ թոքերի քաղցկեղի և միոկարդի կաթվածի ամենատարածված պատճառը հենց ծխելն է:

Ամեն տարի ԱՀԿ-ն ու գործընկերները նշում են Ծխախոտից հրաժարվելոը օրը՝ փորձելով հանրության ուշադրությունը հրավիրել ծխախոտի օգտագործման արդյունքում ի հայտ եկող խնդիրների վրա և կոչ անելով պետությունները արդյունավետ քաղաքականություն իրականացնել ծխախոտի օգտագործման ծավալները նվազեցնելու համար: Նախկինում կազմակերպություններն արդեն համաշխարհային հանրության առջև արդեն դրել էին 21-րդ դարում ծխելը վերջնականապես հաղթահարելու խնդիրը, սակայն 21-րդ դարը եկավ, իսկ խնդիրը դեռևս արդիական է:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ