09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Գյուղացիները խոչընդոտում էին սիբիրախտի կանխարգելման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում հայտնաբերված  սիբիրախտի դեպքերը պարզվել է  բակային մորթի իրականացման արդյունքն են:   էԳտնվել է մորթն իրականացրած բակը, ախտահանվել է, եւ հիվանդ կենդանուց ստացած մսի մնացած մասն անմիջապես այրմամբ վերացվել է:

Այս մասին լրագրողներին ասաց սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:  Տեսչության աշխատակիցները տնից տուն են մտել, ախտահանել անգամ սառնարանները:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանն էլ անդրադարձավ  գյուղացիների դիմակայություններին: Մասնագետների աշխատանքը վերջիներս խոչընդոտել են, չեն  չ ցանկացել ասել տան միս  ունե՞ն թե՞ չէ: Ըստ Պիպոյանի,  մեծ դժվարությամբ են մարդկանց բացատրել վտանգները:

Թերեւս  այսօր պարզ կլինի մեկ թե՞  քանի կենդանի է հիվանդ եղել: Կատարված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ  մեկ կամ երկու կենդանի է  դուրս են մնացել պատվաստումից:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ