06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

“Հարսնաքար”-ի գործով նախ կլսեն տուժողներին

“Հարսնաքար” –ի գործով դատական նիստում Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների  դատավոր  Դավիթ Հարությունյանը որոշեց նախ հարցաքննել տուժողներին, վկաներին, ամբաստանյալներին, որից հետո կհետազոտվեն գործի գրավոր փաստաթղթերն ու իրեղեն ապացույցները:

Հիշեցնենք, որ Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին , Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի եւ Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:

Դատախազ  Արթուր Դավթյանը միջնորդեց դատական նիստը հետաձգել եւ հաջորդ նիստին ապահովել բոլոր տուժողների մասնակցությունը, եւ յուրաքանչյուր տուժողի հարցաքննել բոլոր մյուս տուժողների ներկայությամբ: Նշենք, որ հոկտեմբերի 24-ի  դատական նիստին 4 տուժողներից 2-ը` տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդ Գառնիկ Ավետյանը եւ նրա ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը չէին ներկայացրել:

Դատարանի համոզմամբ, այս փուլում` տուժողների բացակայությունը խոչընդոտ է դատական նիստը շարունակելու համար եւ նիստը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 31-ը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ