06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հոկտեմբերի 24-25-ը կընթանա “EXPO-RUSSIA ARMENIA 2012” առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսը

 “Եվրասիական բեկում” երեւանյան առաջին բիզնես-ֆորումը հոկտեմբերի 24-25-ը անց է կացվում “EXPO-RUSSIA ARMENIA 2012” ռուս-հայկական 5-րդ հոբելյանական արտադրական ցուցահանդեսի շրջանակներում:

Ֆորումի նպատակն է ԱՊՀ եւ Բալթյան երկրների, ինչպես նաեւ Վրաստանի ԵվրԱզԷՍ-ի ձեւաչափում տնտեսական համագործակցության հեռանկարների, Միասնական տնտեսական միության, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության կազմավորման, տնտեսական ծրագրերի զարգացման համար եվրասիական տարածաշրջանում պայմաններ ստեղծելու շուրջ քննարկումները:

Ֆորումի հիմնական առաջադրանքն է պետական իշխանության, տնտեսագիտության ոլորտի մասնագետների, ԱՊՀ երկրների ձեռնարկատերերի եւ լրագրողների միջեւ կապերի ամրապնդումը:

Ֆորումին մասնակցում են գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները, ձեռնարկատերեր, նախարարությունների ներկայացուցիչներ, տնտեսագիտության ոլորտի աշխատակիցներ` Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից եւ Ուկրաինայից, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսագիտական ուղղվածություն ունեցող ուսումնական հաստատությունների ուսանողները:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ