14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Մեր թիմը վերելքի վրա է ու պետք է այդպես էլ շարունակել. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի ՛՛Շախտյորի՛՛ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի երեկվա ՛՛Շախտյոր՛՛-՛՛Չելսի՛՛ հանդիպումից հետո պատասխանել է իր ակումբի պաշտոնական կայքի հարցերին:

-՛՛Չելսին՛՛ լավ թիմ է, բայց, փառք Աստծո, մենք խփեցինք արագ գոլ: Դա թույլ տվեց ավելի հեշտ խաղալ: Մրցակցի մոտ ի հայտ եկան ազատ գոտիներ, ու մենք կարողացանք պահեր ստեղծել: Ցավալի է, որ չկարողացանք իրացնել պահերը, բայց կարևորը՝ հաղթեցինք:

– Կարելի՞ է, ասել, որ մի փոքր զգուշանում էիք ՛՛Չելսիից՛՛:

– Չեմ կարող այդպես ասել: Ներկայումս մեր թիմը վերելքի վրա է ու պետք է այդպես էլ շարունակել: Դեռ ոչինչ ավարտված չէ: Մեզ հարկավոր է դեռ շատ երկար աշխատել:

– 15 հարվածը Պետր Չեխի դարպասին. սա ֆենոմենալ արդյունք է: Բայց հարց է առաջանում. ինչպե՞ս նրան գոլ խփել:

– Չէ որ որկու անգամ խփեցինք: Կարող էինք ու ավելին: Սա ֆուտբոլ է: Չի կարելի իրացնել բոլոր պահերը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ