15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՄՆ դեսպանը շնորհավորել է վարչապետին

Տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆֆերնի միջեւ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Դեսպան Հեֆֆերնը շնորհավորել է վարչապետին Համաշխարհային բանկի “Doing Business”  ցուցանիշի բարելավման կապակցությամբ՝ նշելով Հայաստանի զգալի առաջընթացն այդ առումով (18 կետ): Կարեւորելով գործարար միջավայրի բարելավման նշանակությունը տնտեսական կայուն աճի ապահովման տեսանկյունից՝ նա բարձր է գնահատել պետական կառավարման համակարգի բարեփոխման նպատակով ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերը եւ այդ գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու վճռականությունը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին եւ ընդգծել ԱՄՆ կառավարության տեխնիկական օժանդակության կարեւորությունը տվյալ ասպարեզում առաջընթացի ապահովման հարցում:
Դեսպանը նաեւ հիշատակել է հարկերի վճարման եւ ներդրումների պաշտպանության ոլորտում արձանագրված դրական տեղաշարժերը եւ դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:
Հեռախոսազրույցի ավարտին դեսպան Ջոն Հեֆֆերնն ընդգծել է, որ ԱՄՆ կառավարությունն այսուհետ եւս պատրաստակամ է շարունակել ՀՀ կառավարությանը ցուցաբերվող տեխնիկական աջակցությունը` բարեփոխումների իրականացման եւ մասնավորապես գործարար միջավայրի բարելավման նպատակով: Ի պատասխան` վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել եւ ընդգծել համագործակցությունը շարունակելու հայկական կողմի պատրաստակամությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ