26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ուկրաինայի դեսպանը ափսոսում է, որ Ամանորին չալաղաջ եւ քյուֆթա չի ուտելու /վիդեո/

Henaran.am-ը տարեմուտի այս օրերին ներկայացնում է բացառիկ հարցազրույցներ՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Առաջինը այս շարքում՝  ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան է:

  

-Ինչպե՞ս եք գնահատում 2012 թ. հայ-ուկրաինական հարաբերություններ համար:

-2012թ. շատ արգասաբեր տարի էր հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման համար: 2011-12թթ ընթացքում եղել են պետական այցեր նախագահների եւ արտգործնախարարների մակարդակով: Հայաստանում անցկացվել են ուկրաինական մշակույթի օրեր եւ հակառակը՝ Ուկրաինայում՝ հայկական մշակութային օրեր:  Երկու երկրներն ընդգրկված են Արեւելյան գործընկերության ծրագրում եւ փորձում են օգտակար լինել մեկմեկու նաեւ այս համատեքստում:Հայ-ուկրաինական կապերը ունեն դարերի պատմություն: Դեռ 11-րդ դարից հայերը հաստատվել են Ուկրաինայում: Հստակ կարող եմ ասել, որ որքան էլ երկու երկների քաղաքական կուրսերը փոխվեն, միեւնույն է հայ-ուկրաինական բարեկամություն չի կարող տուժել: Ավելին՝ այսօր մեր հարաբերությունները գնալով զարգանում են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, եւ թե՛ մշակութային ու հումանիտար բնագավառներում:

 -Ի՞նչ է պատրաստվում անել Ուկրաինան՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, հակամարտությունների կարգավորման գործում:

-2013 ին  Ուկրաինան ստանձնելու է ԵԱՀԿ-ի նախագահությունը: Ուկրաինայի համար գերակայություն է լինելու ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտությունների կարգավորումը, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությունը: Այս մասին դեռ հայտատարել էին Ուկրաինայի նախագահը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում եւ արտգործնախարարը՝ Դուբլինում՝  ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպմանը: Ղարաբաղյան հակամարտության խնդրում Ուկրաինան պաշտպանում է Մինսկի խմբի ձեւաչափը: 2013 -ի բոլոր որոշումները եւս ընդունվելու են միջազգային իրավունքի չափանիշներին համապատասխան:

 -Ի՞նչ նոր ծրագրեր են սպասվում 2013 թ-ին:

-2013–ը առավել խոստումնալից է լինելու երկկողմ հարաբերությունների համար: Մենք ցանկանում են ակտիվ մասնակցել Հայաստանի կողմից հայտարարված տենդերներին: Ուկրաինական ձեռնարկությունները ցանկություն ունեն ներգրավվել  Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներ: Այս տարվա նոյեմբերին Գյումրիում բացվեց Ուկրաինայի պատվավոր հյուպատոսությունը: Սա էապես կարեւորվում է մարզային համագործակցության համար: 2013թ-ին  կրթական ոլորտում եւս սպասվում է նոր համագործակցություն: Երեւանի պետական համալսարանում նախատեսում ենք բացել ուկրաինական կենտրոն: ԵՊՀ-ի գործընկները լինելու է Դոնեցկի պետական համալսարանը:

 

Դեսպանի զրուցակից  Տիգրան Պետրոսյանին՝  Իվան Կուխտան նաեւ պատմել է, թե ի՞նչ է նախընտրում հայկական խոհանոցից, ինչպես նաեւ շնորհավորել է Ամանորի առիթով: Զրույցի առավել հետաքրքիր  մասը տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ