15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչո՞ւ Տեր- Պետրոսյանը գետնով տվեց … Նիկոլը ներողություն խնդրեց

 

 

 

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը “Ազատություն” ռադիոկայանի ուղիղ եթերում  առանձնացրեց ՀԱԿ ի երկու  սխալները: Առաջինը, ըստ Փաշինյանի դա երկխոսությունն է,  երկրորդը քաղաքագիտական վերլուծությ ունը:  

 

 “Երկու սխալները վատ ազդեցություն են ունեցել ընդդիմադիր դաշտում: ԲՀԿի հետ հայտնի խորհրդակցությունների արդյունքում ՀՀ ընդդիմադիր դաշտում տեղի  է ունեցել մի մեծ  պայթյուն, որը երբեք  չի եղել:

 

 Երկխոսությունը եւ քաղաքագիտական վերլուծությունը ՀԱԿ ամենամեծ սխալն է”,-ասաց Փաշինյանը: Վերջինս ռադիոկայնում էր ֆեյսբուքյան ասուլիսի շրջանակներում  եւ պատասխանում էր օգտատերերի հարցերին:

 

Իշխանության հետ նաեւ ընդդիմությունն է պատասխանատու ժողովրդի առաջ եւ ըստ Փաշինյանի,  ՀԱԿ-ը պիտի ներողություն խնդրի ժողովրդից` հույսերը չարդարացնելու համար: 

 

“Կարող եմ հիմա հրապարակայնորեն ներողություն խնդրել, որ այսօր այլեւս ընդդիմության  հետ ռեալ հույսեր  չկան։   

 

Սրա համար,  այո՛, պատասխանատու ենք մենք՝ ընդդիմությունը, Կոնգրեսը։ 

 

“Փաստորեն, առաջին անգամ Հայաստանի հասարակությունը նախագահական ընտրություններից փոփոխության  որեւէ  հույս չի կապում: Այո, եւ ես դրա համար ներողություն եմ խնդրում”,- ուղիղ եթերում հայտարարել է Փաշինյանը:

 

Մեկ այլ օգտատերի հարցին, թե ինչո՞ւ Լեւոն Տեր- Պետրոսյանը գետնով  տվեց այդքան  մարդկանց  հույսերը՝ Նիկոլ  Փաշինյանը  նախընտրեց  չպատասխանել՝ հարցը համարելով հռետորական:

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ