14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱԺ-ում նոր օրենքներ ընդունվեցին

Այսօր՝ նոյեմբերի 12-ին մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստի երրորդ օրը:

Նիստի մեկնարկին քվերակության դրվեցին մի շարք օրենքի նախագծեր: Կառավարության կողմից ներկայացված ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ 85 կողմ, 3 դեմ և 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց:

Հարկերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ` 88 կողմ, 2 դեմ և 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց: Միաձայն`103 կողմ ձայներով ընդունվեց ՀՀ սահմանամերձ գյուղական համայնքերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ի թիվս այլ նախագծերի, ընդունվեց նաև Դրամարկղային գործողությունների մասին փոփոխություն կատարելու մասին հարցը: Օրնենքի նախագիծն ընդունվեց 81 կողմ, 2 դեմ, 19 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: 64 կողմ, 6 դեմ, 28 ձեռնպահ ձայների տեղաբաշխմամբ ընդունվեց նաև ՀՀ ԿԲ մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամաբ և մաբողջությամբ ընդունելու հարցը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ