27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ ա քեզ պետք, իմ բարեգործական հիմադրամից կուղարկեն. Գագիկ Ծառուկյանը` Ձմեռ պապիկին

Քաղ.տեխնոլոգ Կարեն Քոչարյանը շարունակում է Ֆեյսբուքում ներկայացնել հայտնի քաղաքական գործիչների` Ձմեռ պապիկին ուղղված նամակները:

”Շարունակվում են Ձմեռ պապիկին ուղղված նամակների հրապարակումները:

Սամվել Բալասանյանի նամակը.
«Ձմեռ պապ, բարև: Խնդրում եմ էս տարի մի հատ նոր Ճակատ բերես ընձի: Էնքան եմ գրել-ջնջել հինը արդեն մաշվել ա: Որ մի հատ էլ ջնջեմ, կծակվի: Իսկ առջևում դեռ շատ կուսակցություններ և անելիքներ կան: Պայմանավորվեցի՞նք Ձմեռ պապ՝ ճակատը քեզանից, պիվեն՝ ինձանից: 
Գյումրվա հարգանքներով՝ Սամվել Բալասանյան»:

Գագիկ Ծառուկյանի նամակը.
«Բարև, ժողովուրդ ջան, Ձմեռ պապ: Ձմեռ պապ, գիտե՞ս, որ Գագիկ Ծառուկյանին ոչ մի բան պետք չի, Գագիկ Ծառուկյանն ամեն ինչ ունի: Ընենց որ ասա՝ ինչ ա քեզ պետք, իմ բարեգործական հիմադրամից կուղարկեն: Իսկ քեզանից մի բան եմ ուզում՝ նենց արա, որ ֆուտբոլն ու շախմատը վերանան: 
Հարգանքներով «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյան»:

Խաչիկ Ասրյանի նամակը.
«Ախթունգ, ախթունգ, Ձմեռ պապ: Էն տասը սպորտսմենի մոմենտով, ոնց որ կպել ա: Կարող ա էս ջահելին հանեն, ես դառնամ նախարար: Շնորհակալություն: Բայց մի հատ նոր խնդրանք ունեմ: Այնպես արա, որ Հայաստանի զինանշանի վրա առյուծի փոխարեն երկու արծիվ լինի: 
Կանխավ շնորհակալ եմ, սյունյաց փոխնախարար Խաչիկ Ասրյան»:

Լևոն Տեր-Պետրոսյանի երկրորդ նամակը.
«Ձմեռ պապ, դու քանի՞ տարեկան ես»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ