05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Տարոն Մարգարյան, սրանից հետո որ բարեգործություն անեք …

Ավան վարչական շրջանի սոցիալապես անապահով պայմաններում ապրող ընտանիքները թաղապետարանից սննդամթերքի փաթեթներ են ստանում: “Ապրի մեր տղան, իսկական ավանցի ա, քաղաքապետ էլ դարձավ, հարազատ թաղը չմոռացավ”,-ասում է 72-ամյա տիկին Սեդան՝ նկատի ունենալով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Մեր զրուցակցի պատմելով, գեղեցիկ այդ ավանդույթը նրա թաղապետ աշխատելու տարիներից է սկսել: Սակայն տիկին Սեդան չի կարող չզայրանալ: “Ցուցակով տալիս են, բայց մի հատ տեսնեք ինչ հերթ ա լինում թաղապետարանում, քիչ ա մնում իրար կոկորդ պատռենք: Մի ժամ շուտ ստացած, մի ժամ ուշ, ի՞նչ ա փոխվելու”,-ասում է նա:

Տիկին Սեդան կես կատակ, կես լուրջ մի առաջարկ էլ արեց.”Տարոն Մարգարյան, սրանից հետո որ բարեգործություն անեք, մի ամիս շուտ սկսեք բաժանել, որ հերթեր չգոյանան”: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ