26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ են անելու նախագահի թեկնածուները. բանկերը չեն աշխատելու. Հրապարակ

ՀՀ նախագահի թեկնածուների դիմումները ԿԸՀ-ն ընդունելու է դեկտեմբերի 25-ից մինչեւ հունվարի 4-ը: Փաստաթղթերի ԿԸՀ հանձնումը, փաստորեն, համընկնում է ամանորյա տոների հետ: “Որպեսզի որեւէ խոչընդոտ այս հարցում չլինի, դեկտեմբերի 29-ից նշանակել ենք շուրջօրյա հերթապահություն, եւ, բացի մի քանի վարչություններից, ԿԸՀ համապատասխան վարչություններն այդ օրերին կաշխատեն լիարժեք ռեժիմով, որպեսզի մեզ դիմող նախագահի ապագա թեկնածուները որեւէ խնդիր չունենան փաստաթղթերը հանձնելիս”,- “Հրապարակ”-ին տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: 

Ըստ նրա՝ այդ օրերին նույն ռեժիմով են աշխատելու խնդրին առնչվող մյուս գերատեսչությունները եւս՝ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը, ինչպես նաեւ նոտարական որոշ գրասենյակներ, որոշվել է, որ այդ օրերին պետք է աշխատեն Կենտրոն վարչական շրջանի երկու նոտարական գրասենյակներ, որոնց պետերի հեռախոսահամարները նույնպես հրապարակվել են, եւ թենածուները ցանկացած պահի, ցանկացած խնդրով կարող են նրանց զանգահարել:

Նրբություններ կան բանկային համակարգի հետ կապված, որովհետեւ հերթապահություն այդ հիմնարկներում հնարավոր չէ սահմանել այն պարզ պատճառով, որ բանկը նախեւառաջ նշանակում է անվտանգության ծառայություն եւ հերթապահելու դեպքում պետք է աշխատի ողջ աշխատակազմով, ուստի, ելնելով օրենքի ընձեռած հնարավորությունից, ԿԸՀ-ն կարող է թեկնածուից փաստաթղթերը վերցնել մասնակիորեն՝ տասնօրյա ժամկետով տալով նրան, որ լրացնի փաստաթղթերը:

“Այս հարցն էլ տոնական օրերին փորձել ենք լուծել այդ կերպ”,- տեղեկացրեց Տիգրան Մուկուչյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ