Henaran.am-ի անակնկալը՝ կալանավայրից մինչեւ նախագահական
Ամանորի վերջին օրերին բոլորը վազվզոցի մեջ են՝ նվերներ գնել, ստուգել ամբարված սննդի փաթեթները՝ արդյոք ամեն ինչ հասցրել են տոնական սեղան պատրաստելու համար: Եվ այս հետաքրքիր խառնաշփոթի մեջ թերեւս քչերի մտքով կանցնի հետեւել օրվա լրահոսին: Բայց իզուր:
Տոնական օրերին Henaran.am-ը անակնկալներ է մատուցելու: Մեր լրագրողները ամեն ինչ արել են, որպեսզի տոնական օրերին մեր ընթերցողը լրատվական սովի առաջ չկանգնի:
Ինչպես են նոր տարին դիմավորում հայտնի եւ ոչ հայտնի քաղաքական գործիչների երեխաները, ինչ տվեց անցնող տարին, Henaran-ի զարմանքն ու զայրույթը, քաղաքական դեմքերի, շոու-բիզնեսի ներկայացուցիչների գաղտնիքներն ու բացահայտումները, նաեւ հատուկ ռեպորտաժ կալանավայրից, ինչ է ասել Սերժ Սարգսյանը մեր թղթակցին, օտարերկրյա դիվանագետների մաղթանքները հայ ժողովրդին …
Մի խոսքով, դեռ չբացենք մեր խոհանոցի բոլոր ճաշատեսակները, բայց խորհուրդ կտանք հետեւել Henaran.am-ի տոնական լրահոսին: Մենք համոզված ենք, որ չեք ձանձրանա, եւ հաճելին կհամատեղեք օգտակարի հետ: Ի դեպ, մինչեւ հունվարի 7-ը մենք աշխատելու ենք ոչ լրիվ՝ տոնական ռեժիմով: Հուսով ենք, կկարողանանք բավարարել բոլորի ճաշակը:
ՄԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ ՀԱՄԱՐ:
ԲԱՐԻ ՏԱՐԵՄՈՒՏ ԵՒ ԳԱԼԴ ՈՒՐԱԽ, ՕՁԻ ՏԱՐԻ …