08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ընտրություններից առաջ թանաքի փորձարկում կարվի

Կառավարության այսօրվա որոշմամբ` ՀՀ ԿԸՀ-ին գումար է տրամադրվելու առաջիկա նախագահական ընտրությունների քվեաթերթիկների, քվեարկության ծրարների տպագրման, հատուկ թանաքային նյութի ձեռքբերման, հանձնաժողովների անդամների կնիքների պատվիրման համար: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով` այս ընթացքում բավականին մեծ աշխատանքներ են տարվել, մոտ տասնհինգ տեսակի նմուշ արդեն ստացվել է: ”Ըստ էության փորձարկումները, որ արել ենք նաև տարբեր ջերմաստիճանային պայմանների ապահովմամբ, տվեց, որ այս անգամ նման խնդիր մենք հաստատ չենք ունենա: Պրեզենտացիա կլինի, կհրավիրենք բոլորին, ցույց կտանք, կտեսնեն ինչ նյութ է, տեղամասային կենտրոններւմ հանձանժողովների անդամները կգան հատուկ ձևանմուշի թուղթ կունենան, նմուշները կդրոշմեն, կփակցնեն տեղամասում ու կարծում եմ` այս անգամ նման խնդրից ձերբազատված կլինենք”,-ընդգծեց Մուկուչյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ