15 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Հայաստանում նորի կրողը քաղաքացիական հասարակությունն է. Լարիսա Ալավերդյան

Հայաստանում ընտրություններն ավելի շուտ են կեղծվում, քան բուն ընտրությունների օրը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել 4-րդ գումարման ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

Նրա համոզմամբ, մինչեւ բուն ընտրությունները, դրանց արդյունքներն արդեն իսկ կանխորոշված են: Լարիսա Ալավերդյանի կարծիքով, ՀՀ 3 նախագահները պետք է նոր սերնդին քաղաքականություն մտնելու հնարավորություն տան՝ նախագահական ընտրություններում չառաջադրելով իրենց թեկնածությունը:

Նախկին պատգամավորի խոսքով, այսօր, սակայն,  Հայաստանում նորի  կրողը քաղաքացիական հասարակությունն է, որն այս տարվա ընթացքում բավականին հասունացավ:

 Ինչ վերաբերվում է Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ըստ բանախոսի,  նա կարող է լինել այլընտրանքային թեկնածու, որովհետեւ, իր թերություններով հանդերձ, զերծ է օլիգարխիայի հետ ունեցած կապերից:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ