08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Խուսափեք հետտոնական սթրեսից.խորհուրդներ հոգեբանից

Ամանորից հետո սթրես են տանում նրանք, ովքեր ամանորից շատ բան են ակնկալում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը: Նոր տարվա գաղափարի մեջ տարվա ամփոփման խորհուրդն է դրված: “Դա կյանքի, անցյալի ու ապագայի միջև ինչ-որ մի սահման է ընդգծված, և բնականաբար նոր տարուն մարդիկ մոտենում են այդ սահմանին ու հետ են նայում` ինչն էր լավ, ինչն էր վատ, ինչ նպատակներ են կատարել, որ ցանկություններն են իրագործել”:

Հոգեբանը սա բնական  է համարում: Անբնական է միայն այն, որ  շատերն ամանորին վերաբերում են ոչ որպես տոն, այլ միամտորեն հավատում են, որ նոր տարին միայն լավն է բերելու: ”Չափից դուրս են մոտենում տոնին, ուռճացված են վերաբերում այդ նորին, ինչին հաջորդում է հիասթափությունն ու սթրեսը, եթե չի իրականանում ցանկությունը”:

Այս ամենից խուսափելու համար Կարինե Նալչաջյանը խորհուրդ է տալիս դուրս գալ տնից, զբոսնել կամ շփվել հաճելի մարդկանց հետ: Բացի դա հարկ է ուղղակի նոր տարին ընկալել որպես հաճելի, ընտանեկան տոն և մի քանի օր կտրվել առօրյա հոգսերից ու փոքր-ինչ հանգստանալ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ