06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ո՞ր դեղերն են թանկացել

Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ դեղամիջոցների գները 2015թ. հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ աճել են 0.1%-ով: Henaran.am-ի թղթակիցը շրջայց է կատարել դեղատներում` պարզելու՝ որ դեղերն են թանկացել:

Չնայած գները բարձրացել են, գնորդների թիվը չի նվազել: Դեղատան աշխատակից տիկին Լարիսան տեղեկացրեց, որ թանկացումները եղել են, բայց ոչ բոլոր դեղերն են թանկացել.

«Հիմնականում սիրտ-անոթային, արյան ճնշման հետ կապված դեղերն են թանակցել, օրինակ՝ հիպերտոնիկ հիվանդության համար նախատեսված  դեղահաբերից «Դիրատոն»-ը թանկացել է հարյուր դրամով: Եթե նախկինում «Դիրատոն»-ի 15 հաբն արժեր 1050 դրամ, այսօր նույն քանակությամբ հաբերի համար գնորդը պետք է վճարի 1150 դրամ, իսկ դեղահաբի մեկ տուփի արժեքը, որի մեջ 30 հաբ կա, կազմում է 2300 դրամ»:

Ի դեպ, թանկացել են նաև հակաալերգիկ դեղամիջոցները. «Պառլազին դեղամիջոցի մեկ համբը 100 դրամ էր, հիմա դարձրել են 150 դրամ»,- ասաց մեկ այլ գնորդ: Վերջերս քաղաքացիները ահազանգում էին, որ թանկացել է նաև «Ադելֆան» դեղամիջոցը, այսօր այն դեղատներում վաճառվում է 480 դրամով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ