23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ավարտվել է Սեդրակ Զատիկյանի սպանության գործի նախաքննությունը

ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունում քիչ առաջ ավարտվել է Երևանի  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի  նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` 1980 թ. ծնված Սեդրակ Զատիկյանի սպանության գործով նախաքննությունը:

Ինչպես  հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,  վաղը  կողմերին կտրամադրվեն գործի նյութերը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին  սպանությունը կազմակերպելու համար ձերբակալվել և ոստիկանություն բերման էր ենթարկվել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի  եղբորորդին` 1978թ. ծնված Ստեփան Հակոբյանը: 2006 թվականից հետախուզվող Ս. Հակոբյանին Կիևյան կամրջի վրա ձերբակալել էին այն ժամանակ, երբ  նա վարելիս էր եղել հոր` Սիմոն Հակոբյանի  “Լեքսուս” մակնիշի ավտոմեքենան: Նա կալանավորվել է 2011թ. դեկտեմբերին:

Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին, Սեբաստիա փողոցում: Արձակված կրակահերթից մահացել էր նաև պատահական մի անցորդ՝ երեք անչափահաս երեխաների մայր Կարինե Սարգսյանը:

Նյութը` “Փաստինֆո”-ի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ