Գերմանիայում Սուրբ ծննդին ռեկորդ է սահմանվել
Գերմանիայի Մյունխեն քաղաքի բնակիչները Սուրբ ծնունդը դիմավորել են ռեկորդային բարձր ջերմաստիճանով` 20.7 աստիճան տաքություն:
Մինչ այդ Բավարիայի մայրաքաղաքում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել էր 1977-ին: Այդ ժամանակ գրանցվել էր 14.5 աստիճան տաքություն:
Գերմանիայի մյուս քաղաքներում եւս Սուրբ ծնունդը չափազանց դրական է ազդել օդի ջերմաստիճանի վրա: Ֆրայբուրգում` 18.5 աստիճան է գրանցվել: Երկրի կենտրոնական մասերում եւս ջերմաստիճանը սովորականից բարձր է: Որոշ լեռնադահուկային հանգստավայրեր դադարեցրել են իրենց աշխատանքը, գրում է ”Spiegel”-ը:
Անձրեւային եղանակի եւ տաքացման հետեւանքով Գերմանիայի արեւմուտքում սկսել է գետերի մակարդակը բարձրանալ: Վերին Հռենոսով դադարեցվել է ջրային երթեւեկությունը Հռենոսով: Ներքին Հռենոսում` Դյուսելդորֆում եւ Քյոլնում, պատրաստվում են հնարավոր ջրհեղեղի: