17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ի՞նչ հագնել ամանորի գիշերը

2013 թվականը ջրային օձի տարի է: Այս տարում նորաձև են ծովային գույները` կանաչը, կապույտը, դրանց մուգ երանգները, ոսկեգույնն ու արծաթագույնը: Այս մասին այսօր լրագրողներին ասաց նորաձևության բլոգեր Մարինա Քաբաբյանը: Նա խորհուրդ է տալիս նորաձևությունից ետ չմնալու  համար կրել երկար, վառ գույներով  զգեստներ: Սակայն ինչ հագուստ էլ կրեն, Քաբաբյանի խոսքով` կարևորն ամանորյա գիշերը գեղեցիկ տեսք ունենալն է:

”Փայլեք ամանորի գիշերը, դա միակ տոնն է, երբ պետք է փայլես առանց խնայելու”,-նկատեց նա:

Ասուլիսի մյուս բանախոսից` ազգագրագետ Կարինե Բազեյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես համադրել ավանդականն ու միաժամանակ ետ չմնալ ժամանակից:

”Ամենամեծ ցանկութան դեպքում  հնարավոր չէ ավանդական ողջ մշակույթն այսօրվա մեր կենցաղում կիրառել: Այն, որ այսօր մարդիկ ուշադրություն են դարձնում տվյալ տարին խորհրդանշող կենդանուն, դա արդեն նորություն է, քանի որ նախկինում նման բան չի եղել”,-պատասխանեց ազգագրագետը` նշելով, որ նոր հագուստ կրելը ևս ավանդույթ է:

”Ավանդաբար բոլորը ձգտել են պարզապես նոր հագուստ կրել, քանի որ Նոր տարին նորի խորհուրդ է պարունակել, ինչպես և հիմա: Բացի դա տնային տնտեսուհիները մաքրել են բնակարանները, ինչն այսօր էլ արվում է”,-ընդգծեց Բազեյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ