22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ճկուտս կդռումեմ, ուղարկեք դադախազին … դատապարտյալը Henaran.am-ի խմբագրություն է ուղարկել ճկույթը

“Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 22-ից 4 դատապարտյալ հացադուլ են հայտարարել` բողոքելով իրենց նկատմամբ կայացրած վճռի եւ ընդհանրապես կալանավայրում տիրող իրավիճակի շուրջ:

“Մենք ստեղ 4 հոգով գալադովկայենք, ինչ ասում ենք վոչ մի բանել չեն անում վոչ բժիշկ են կանչում, վոչել շանտեղ են դնում. Մի խոսքով, օրենքով `օրը 2 թէ 3 անգամ պդի գան ճնշում ճափեն նայեն բայց էս 2 օրա ստղենք, հելը բժիշկ չենք տեսել.մեր մոտ տղա կա էրեկ ինչքան դավադիտ արին վոր սըրանքել մեզ շան տեղ չեդրի, ինքն էլ բռնեց ասեց կամ ինձ զոն տարեք կամ ել մատես կդռումեմ ու սրանքել չհավտացին, ինքնել բռնեց էրեկ մատը կդռեց ճըկուտե ու ուզում ենք վոր թէրթերով տպեն վոր իրանք ինչեն խոսում ու ինչեն անում ընենց, որ նեռսում բառդակա տիրում, հետիս 2 տղեքրը բերաները կարել են, էսել սպասում եմ վաղը դատավորը ինչ կասի եթե երկարացրեց կամ հոդվածը` 132-ը չեխանեն եսել եմ ճկուտս կդռումեմ եւ ուղարկեք դադախազին վոր սկսեն լուռջ նայել”,-գրված է նամակում:

Նամակում կար նաեւ հեռախոսահամար, որով մենք զանգահարեցինք: Պարզվեց, “Նուբարաշեն” ՔԿ հաստատությունում գտնվող Սերոբ Մխիթարյանի մոր հեռախոսահամարն է: “Այո, երկուշաբթի օրվանից 20 տարեկան տղաս հացադուլ ա հայտարարել,ա սում են իրեն վնասել ա: Գողության համար ա դատվել, 6 տարի տվել են, բայց անօրինական ա, տղաս մեղավոր չի: Իրանց ոչ մեկը չեն լսում”,-ասաց տիկին Մարիետան:

Ի դեպ, դատապարտյալի կտրված ճկույթը եւս Հենարանի խմբագրությունում է:

Henaran.am-ը տեղեկությունը փորձեց ճշտել կալանավայրերի վարչության խոսնակ Գոռ Ղլեչյանից: Վերջինս խոստացավ ավելի ուշ պատասխանել մեր հարցին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ