07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Կարտոֆիլն արդեն արտահանվել է. Հրաչ Բերբերյան

«Այսօր արդեն առաջին 50 տոննա կարտոֆիլն է արտահանվել Վրաստան, և դեռ 15-ից 20 հազար տոննա էլ մոտ ապագայում կարտահանվի»- այս մասին «Հենարան» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը` մանրամասնելով, որ կարտոֆիլը հարևան երկիր 150 դրամով է արտահանվել:

Բերբերյանը հայտնեց, որ սերմաթարմացման հետ կապված նոր ծրագիր ունեն. «Այս պահին մենք նոր մեզ բարձր կարգի հինգ հազար տոննա սերմացու է անհրաժեշտ, որից հետո 500 հեկտարով կավելանան «A» դասի կարտոֆիլի ցանքատարածությունները»:

Անդրադառնալով կաղամբի բերքին և բերքահավաքին` ագրոգյուղացիական միավորման նախագահն ասաց, որ այս տարի լավ, առատ բերք է եղել, սակայն կաղմբի բերքն այս պահի դրությամբ ցրտահարվելու վտանգի առջև է կանգնած:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ