17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բրազիլական սերիալների կենդանի լեգենդը․ Արասի Բալաբանյան․ հայտնի հայերը շարքից /ֆոտո/

Արասի Բալաբանյանը հայ հեռուստադիտողներին ծանոթ է բրազիլական սերիալներից։ Նրան Հայաստանում մեծ ճանաչում բերեց «Նոր զոհը» հայտնի սերիալը, որը այստեղ ցուցադրվեց 1996 թվականին։ Այդ ժամանակ արդեն 54-ամյա դերասանուհին համարվում էր բրազիլական հեռուստատեսության կենդանի լեգենդ:

Բրազիլական հեռուստատեսության ապագա աստղը՝ Արասի Բալաբանյանը, ծնվել է 1942 թվականին Մատու Գրոսսու դու Սուլ նահանգի Կամպու Գրանդե քաղաքում: Նրա ծնողները Ռաֆայել և Էսթեր Բալաբանյաններն են, ովքեր  եղել են Արևմտյան Հայաստանի Աչն գյուղի փախստականներ: Լատինական Ամերիկայի հեռավոր ափերին նրանք հայտնվել են` փորձելով փրկվել 1915 թվականի Ցեղասպանությունից:

Հայտնվելով բացառապես օտար երկրում, անգամ լեզու չիմանալով, նրանք Կամպու Գրանդեում բացում են կոշիկի խանութ և շուտով կարողանում  ընտելանալ նոր վայրին: Եվ Ռաֆայելը, և Էսթերը նախկինում ամուսնացած են եղել, և երբ ծնվել է Արասին, Բալաբանյանների ընտանիքում արդեն  նախկին ամուսնություններից յոթ երեխա կար: Ռաֆայելի գործերը այդ ժամանակ լավ էր ընթանում, նա մեծ հարգանք էր վայելու տեղի հայ համայնքում: Իրենց ութերորդ երեխային ծնողները մտադիր էին անվանել Արաքսի՝ ի պատիվ Արաքս գետի, սակայն նրանք որոշում են հարգանքի տուրք մատուցել իրենց նոր հայրենիքին՝ անվանումից հեռացնելով «ք» տառը. Հարավային Ամերիկայի Տուպի գուարանի հնդկացիների լեզվով արասին նշանակում է  «լույսի մայր»:

Սան-Պաուլո տեղափոխվելուց հետո 15-ամյա աղջիկը առաջին անգամ տեսնում է  թատերական ներկայացում հանրահայտ Մարիա Դելլա Կոստայի մասնակցությամբ և վառվում  դերասանուհի դառնալու ցանկությամբ: Սակայն հայրը, ով իր աղջկան տեսնում էր լուրջ սոցիոլոգի դերում, չի կիսում աղջկա ոգևորությունը այդ առիթով. «Դա գեղեցիկ, բայց քիչ հարգված  մասնագիտություն է», — հայտարարում է նա աղջկան: Մի քանի տարի անց  նա ընդունվում է Հասարակական գիտությունների վարչության փիլիսոփայության ֆակուլտետ՝ միաժամանակ սովորելով նաև Տեղի դրամատիկական արվեստի դպրոցում:  22 տարեկանում նա հաջողությամբ  ավարտում է այն և, հոր կամքին հակառակ, երրորդ կուրսում թողնում  համալսարանը:

«Մակբեթ» դիպլոմային ներկայացումից և Բրազիլական կոմեդիայի թատրոնի Ժորժի Ամադուի պիեսի հիման վրա բեմադրված «Բարոնի կմախքը» ներկայացումից հետո Արասին համարվում էր երկրի ամենահեռանկարային դերասանուհիներից մեկը։ 1964 թվականին նա առաջին անգամ երևում է հեռուսատեսությունում, Tupi TV հեռուստաալիքի Սոֆոկլեսի պիեսի հիման վրա նկարահաանված «Անտիգոնե» հեռուստաներկայացմամբ։ Այդ բեմադրության գլխավոր դերի համար Բալաբանյանը արժանանում է տարվա լավագույն դերասանուհի կոչմանը, ինչպես նաև հեղինակավոր «Փոքեթ Փինթու» թատերական մրցանակին։ Արասիի հայրը՝ Ռաֆայել Բալաբանյանը, ով չէր ներել դստեր կիրքը բեմի նկատմամբ և խզել էր կապերը նրա հետ, հաշտվեց դստեր հետ 1968 թվականին՝ շնորհիվ հեռուստատեսությունում Արասիի նոր դերի։ «Անտոնիու Մարիա» նովելում նա խաղաց հանրահայտ դերասան Սերժիու Կարդոզուի հետ, ում հանդեպ ակնածանք էր տածում Ռաֆայելը։ Այդ դերից հետո հայրը դարձավ դստեր ամենանվիրված երկրպագուն։

Ծնողները մահանում են, երբ Արասին փառքի գագաթնակետում է լինում:  «Շնորհիվ նրանց ես դարձա այն, ինչ կամ», — անկեղծանում է նա:

1968 թվականին Արասին խաղաց իր ամենահաջողված թատերական դերերից մեկը՝ ելույթ ունենալով ամերիկյան ականավոր «Մազեր» մյուզիքլի բրազիլական տարբերակում։ Այնուհետև Արասիին հրավիրեցին բրազիլական հեռուստատեսության առաջին մանկական հաղորդմանը՝ «Սեզամ փողոցին»։ Ռիո դե Ժանեյրո տեղափոխվելուց հետո Արասին սկսեց համագործակցել հանրահայտ Globo TV ընկերության հետ։

Բալաբանյանը հիշում է. «Երբ ես հեռացա թատրոնից հեռուստատեսություն, շատերը ցավեցին՝ կարծելով, թե Բրազիլիան դերասանուհու կորցրեց: Բայց ես այդպես չեմ կարծում: Իսկ խաղերին վերաբերվում եմ՝ որպես խաղ բեմի վրա: Երբ տեսախցիկը սկսում է ձայնագրել, իմ հանդիսատեսը  դառնում է նկարահանող խումբը, որը գտնվում է նկարահանման հրապարակում: Ես խաղում եմ և հետևում խմբի արձագանքին, ինչպես կհետևեի  հանդիսատեսի արձագանքին թատրոնի բեմից»:

Globo TV-ի ամենագլխավոր նախագծերից մեկը Արասիի մասնակցությամբ դառնում է 1990 թվականին հեռարձակված «Մետաղաջարդոնի թագուհին» հեռուստանովելը: Ամենաքիչը երկու պատճառ կա, որ կարող ենք այդ սերիալը հատուկ համարել դերասանուհու համար. առաջին հերթին նրա հեղինակը եղել է Արասիի նախկին ընկերը՝ Սիլվիու դի Աբրեուն, ում հետ նա սովորել է դեռևս դրամատիկական արվեստների դպրոցում, իսկ երկրորդը՝ նա կրկին վերադարձավ իր արմատներին: Բանն այն է, որ ըստ սցենարի գլխավոր հերոսուհին երեք տղաների մայր է, ով պետք է Հունգարիայի փախստական լիներ, բայց նկարահանումները սկսելուց առաջ դի Աբրեուն Արասիին առաջարկում է կերպարը դարձնել հայուհու: Այդպես հայտնվեց Տիկին Հայաստանը: Այդ ժամանակդերասանուհին սկսեց կարդալ և գրել հայերեն և հասկացավ, որ էլ երբեք չի մոռանա «լեզվի երաժշտությունը», որով խոսել են իր ծնողները:  Այսպես բրազիլական հեռուստանովելների հերոսուհու մոտ հայտնվեց հայկական արտահայտչաձևը. պորտուգալերենի և  հայերենի խառնուրդ, որը դարձավ Տիկին Հայաստանի այցեքարտը:

Իհարկե հեռուստատեսային հայրենակիցը այնքան էլ չգոհացրեց հայ համայնքին, որի հետ նա կապերը խզել էր ծնողների մահից հետո: Շատերի կարծիքով՝ կերպարը էքստրավագանտ,  իր մեծ տղաների կյանքը հսկող և իր մրցակիցներին խստորեն  վերահսկող գործարար կին է, որը չի ամապատասխանում հայ կնոջ կերպարին: Մեկ անգամ Արասիի հարցազրույցի ժամանակ նրան է մոտենում հայ տղամարդ և իր արտահայտություններից առանց ամաչելու ասում այն ամենը ինչ կարծում էր նրա դերի մասին՝ նրան անվանելով հիմար և տգետ դերասանուհի , ով որևէ պատկերացում չունի հայ կնոջ կերպարից: Այնուամենայնիվ, դա չի խանգարել կերպարին, որով  դի Աբրեուն հիանում էր Արասիից ոչ պակաս, ով էլ վերադառնում է էկրաններին երկու տարի անց «Աստված կօգնի» հեռուստանովելով: Ինքը դերասանուհին համարում է, որ այդ աշխատանքը հարգանքի տուրք է իր ծնողներին և բոլոր հայերին, ովքեր նոր կյանք են գտել Բրազիլիայում: «Ես երջանիկ եմ, որ Տիկին Հայստանը եղավ մեծ պարգև, որը ինձ մատուցեց ոչ միայն  իմ ընկերը, այլև՝ պրոֆեսիոնալ մարդ, ով հավանում է իմ աշխատանքները», — ասում է նա:

1995 թվականին Արասին կրկին խաղաց հերոսուհու դեր, ում հորինել էր դի Աբրեուն: Այս անգամ նա խաղաց ազդեցիկ, էլեգանտ և նրբաճաշակ իտալուհու Ֆիլոմենա Ֆերրոտոյի դերը հանրահայտ «Նոր զոհը» հեռուստանովելում: Հեռուստանովելը մեծ հաջողություն ունեցավ՝  ազդարարելով բրազիլական սերիալների նոր միտումներ, որոնք դարձան ավելի իրատեսական: «Նոր Զոհ»-ը հեռուստանովելում, օրինակ, ուշադրութան արժանացրեցին թմրամոլությանը և մարմնավաճառությանը, դրան ավելացրած՝ հեռուստադիտողին հետաքրքիր լարված և խճճված դետեկտիվ սյուժեն: Հայրենիքում «Նոր Զոհ»-ը ստացավ երկու մրցանակ՝ որպես 1995 և1996 թվականների լավագույն սերիալ, իսկ Բալաբանյանը  1997 թվականին ստացավ հեռուստատեսային լավագույն դերասանուհու մրցանակը: Բացի դրանից նրա մասին իմացավ արդեն հայ հանդիսատեսը. հեռուստադիտողը ետնագրերում նկատեց յան-ով վերջացող ազգանուն: Ի դեպ հեռուստատեսությունում գտնվելու առաջին իսկ օրերից Արասիին համոզում էին փոխել ազգանունը՝ առաջարկելով ընտրել Բալաբաս կամ Բալա կեծանունները: «Բայց ես Բալաբանյան եմ, դա իմ   «ես»-ն է, — պնդել է դերասանուհին: Ընդ որում կաթոլիկ Բալաբանյանը երբեք չի մոռացել նշել, որ հայերը քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունած առաջին ազգն են: «Հավատը հատկապես կարևոր է իմ մասնագիտության մեջ, որտեղ մեր կողքով մշտապես քայլում է ունայնությունը»:

Արասի Բալաբանյանը այդպես էլ ընտանիք չկազմեց և երեխաներ չունեցավ։ Ընդ որում նա երբեք լրագրողներին թույլ չտվեց մուտք գործել իր անձնական կյանք՝ ասելով միայն, որ իր կյանքում եղել է «երեք մեծ սիրավեպ»: Ովքեր են եղել այդ երեքը, որ մեկին հայտնի չէ: «Ես չեմ ապրել ոչ մեկի հետ, որովհետև համարում եմ, որ կենցաղը սպանում է զգացմունքները», — բացատրում է նա: Դերասանուհին, ով մեծացել էր մեծ ընտանիքում, միայնակ չէ. նա բազմաթիվ զարմիկ, զարմուհիներ ունի, նրա տունը մշտապես լիքն է բարեկամներով և ընկերներով: Արասին այժմ էլ անդադար աշխատում է: Հեռավոր ապագա նա երբեք չի նայում, նա ապրում է ներկա օրով և զբաղվում է նրանով, որի համար, իր կարծիքով, ծնվել է:

3fbfb68fa1811a2748e8dd61c102babb 4UijC 472full-aracy-balabanian 600full-aracy-balabanian скачанные файлы dhx9p

kinopoisk.ru

kinopoisk.ru

kinopoisk.ru-Aracy-Balabanian-2043906

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ