25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Գյուղնախարարությունից տեղեկացնում են

Հոկտեմբերի 26-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 64 800 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 38 550 տոննայի դիմաց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Այդ թվում` արտահանվել է 8500 տոննա խաղող` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5390 տոննայի դիմաց, 690 տոննա խնձոր՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14 տոննայի դիմաց, 1420 տոննա տանձ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 660 տոննայի դիմաց, 1016 տոննա արքայանարինջ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3 տոննայի դիմաց։

Հոկտեմբերի 26-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է  նաև  9400  տոննա կաղամբ և ծաղկակաղամբ՝ նախորդ  տարվա նույն ժամանակահատվածի 1820 տոննայի դիմաց, 2972 տոննա բողկ և ճակնդեղ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 664 տոննայի դիմաց,  1170 տոննա լոլիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 191 տոննայի դիմաց, 3460  տոննա վարունգ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 179 տոննայի դիմաց, 1350 տոննա կանաչի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 800 տոննայի դիմաց։

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը  հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ղազախստան, Բելառուս, Լեհաստան, ԱՄԷ, Քուվեյթ և Չեխիա։

Արտահանված թարմ պտուղ-բանջարեղենի 84 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը, նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր 34 տոկոս։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ