07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Վազգեն Սարգսյանն էլ, չմոռանանք Սերժ Սարգսյանին էլ. Իրատես de facto

Ներկայացնում ենք Պ նախարար Սեյրան Օհանյանի հետ հարցազրույցից մի հատված.

«Թարմության» մասով, պարոն Օհանյան, ինչից է, որ մեզանում պաշտպանության նախարարությունն ամենամշակութային նախարարությունն է «ստացվել», անգամ մշակույթի նախարարությունն էդպիսին չէ։

֊Մենք չպետք է մոռանանք, որ ռազմական գիտության գագաթնակետը օպերատիվ արվեստն է, ինչն էլ իր մեջ պարունակում է այն ամենը, ինչի մասին դուք խոսում եք։

– Չէ՞, պարոն Օհանյան, էդ նրանից է, որ բանակն սկիզբ առավ Վազգենի «ծոցում», նա էլ իր հերթին իր բոլոր գարունականներին ՝ տաղանդավոր-լուսավոր տղերքին, լցրեց իր «ծոցը» ու բերեց էդ գիտության գագաթնակետը նախարարություն։

֊Դա այդպես է, բայց նաև այդպես չէ, որովհետև յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել բանակն այդպիսին դարձնելու պահելու գործում։ Եվ Վազգենն է իր ներդրումն ունեցել, և չպետք է մոռանալ Սերժ Սարգսյանի ղեկավարման ժամանակ բանակի տասնամյակի միջոցառումը, բանակին նվիրված ներքին մեծ ուժ ունեցող, անչափ հուզիչ երգերը։

–Եվ փայլո՞ւն միջոցառումը, որը մինչ օրս էլ սրտի թրթիռով է նայվում։

֊Այո, և չպետք է մոռանալ նաև վերջերս գրված ու հայոց սպային նվիրված «Պատիվ ունեմ» հանրաճանաչ երգը։

Այո՞… «Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն, պատիվս՝ ինձ, զենքս՝ որդուս, բիբլիական Մասիսի պես, դուք միշտ հպարտ, հայոց սպաներ, պատիվ ունեմ»։ Պարոն Օհանյան, իսկ չգիտե՜ք՝ ինչից է, որ մեր բանակը միշտ խարիզմատիկ մարդիկ են ղեկավարել։

-Երևի ճիշտ ընտրություն են կատարել։

Թե՞  Աստծո կամքն էր։

-Նա և Աստծո կամքն էր։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ