Օդի ջերմաստիճանը կտրուկ կփոխվի
«1948 թվականի հոկտեմբերի 13-ին նույնպես ամբողջ ՀՀ տարածքում ձյան առատ տեղուներ են դիտվել։ եթե այսօր Սյունիքի մարզում ձյուն է տեղացել, այստեղ արտառոց որևէ բան չկա»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նշենք, որ Սյունիքի մարզում այս գիշեր ձյուն է տեղացել:
Սուրենյանի փոխանցմամբ` հոկտեմբերին Երևանում ձյան տեսքով տեղումներ չեն սպասվում. «Երևանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, հոկտեմբերի 18-21-ը ընկած ժամանակահատվածում մոտ 10 աստիճանով ջերմաստիճանը կբարձրանա, այսինքն այդ ժամանակ +27, +28 ջերմաստիճան կլինի, որը նորմայից բարձ կլինի։ Այսինքն արտառոց տաք եղանակ ենք սպասում»,-ընդգծեց Սուրենյանը։