25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կլինի՞ Սահմանադրական հանրաքվե. Հրապարակ

Նոր մանրամասներ են հայտնի դառնում սպասվելիք սահմանադրական հանրաքվեի առնչությամբ, որի մասին օրեր առաջ առաջինը մենք էինք գրել: Հանրաքվեն ոչ միայն ամրագրելու է նոր փոխվարչապետի ինստիտուտի լայն լիազորությունները, այլեւ որոշակի լուծումներ է տալու օրախնդիր մի շարք հարցերի:

Ըստ այդմ` հնարավոր է սահմանվեն ոլորտային նշանակության 3-4 փոխվարչապետների պաշտոններ, որոնցից մեկը` առաջին փոխվարչապետինը, հանձնվելու է հենց ԲՀԿ-ին: Հանրապետականի “Հրապարակի” աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ-ն առնվազն 2 փոխվարչապետի պորտֆել է ուզում ունենալ, չի բացառվում, որ չորրորդը տրվի ՕԵԿ-ին:

Մնում է հաշվել, թե դա ինչ է նստելու պետական ուռճացված ապարատի ծախսերի տակ կքած հասարակության վրա: Մահմանադրական փոփոխություններով, ըստ նույն աղբյուրների, վերանայվելու են նաեւ խորհրդարանին, այդ թվում եւ քվեարկության կարգին վերաբերող հարցեր:

Թերթը հիշեցնում է, որ ՀՀԿ գործադիր մարմնում դեռ ժամանակ առաջ խոսվում էր ազատ քվեարկության ռիժիմի ներդրման մասին, ինչի վերաբերյալ նույնպես թերթը գրել է: Խոսքն այն մասին է, որ պատգամավորները հնարավորություն կստանան քվեարկել մի քանի ժամվա ընթացքում, ինչը կվերացնի քվորում ապահովելու անհրաժեշտությունը: Սա ուղղակի երկնային մանանա է սաունաներից, կազինոներից, ռեստորաններից, դուբայներից մի կերպ պատգամավոր հավաքող ՀՀԿ-ի ու ԱԺ ղեկավարության համար:

Իսկ Գալուստ Սահակյանն ընդհանրապես` մեծ մաղարիչ պետք է անի, այլեւս սրան-նրան զանգելու ու կանչելու հոգսից կազատվի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ