24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ով է ստեղծում Hermes-ի տղամարդկանց հավաքածուն. ուշագրավ բացահայտում /ֆոտո/

Վերոնիկ Նիշանյանը աշխարհահռչակ ֆրանսիական Hermés բրենդի տղամարդկանց գծի կրեատիվ տնօրենն է: Վերոնիկը աշխարհի քիչ կանանցից է, ովքեր «հագցնում են» տղամարդկանց` նրանց համար հագուստ են մոդելավորում:

Վերոնիկը ծնվել է 1954թ. մայիսի 3-ին, Փարիզի արևմտյան արվարձաններից մեկում: Նա իր կոչումը գտավ երիտասարդ տարիներին, երբ սովորում էր դիզայնի ֆրանսիական դպրոցներում: Մասնագիտական կրթություն ստանալով՝ նա աշխատանքի է անցել Cerruti, ապա 1988-ից Hermés ընկերությունում, գրում է NovostiNK.ru-ն:

«Hermés-ում ես աշխատանքի անցա որպես սովորական դիզայներ, պատրաստում էի տարբեր բաներ, աքսեսուարներ: Ես այնքան նվիրվեցի ընկերությանը, որ երբեք գլխումս միտք չի ծագել նորաձևության սեփական տունն ունենալու մասին: Ես իմ էգոյի հետ խնդիրներ չունեմ»,- պատմում է Նիշանյանը:

Նորաձևության ոլորտում հաջողություններից ու ճանաչումից հետո Նիշանյանն սկսել է աշխատել Hermés-ի տղամարդկանց հագուստի վրա, իսկ 2009-ին արդեն այդ ուղղության կրեատիվ տնօրենն էր: Նրա հավաքածուներում ներկայացվում է ֆրանսիական էլեգանտությունը:

«Ես անհանգստանում եմ յուրաքանչյուր ցուցադրությունից առաջ, կարծես դա իմ առաջին մուտքն է: Սակայն պահպանելով էնտուզիազմս` ամեն անգամ հիշում եմ, թե ինձ ինչ ասացին, երբ առաջին օրը եկա Hermés. «Դուք ունեք քարտ բլանշ ամեն ինչի համար, այդ պատճառով զգացեք Ձեզ ինչպես տանը»: Ես հպարտ եմ, որ այս բիզնեսում հաջողությունների եմ հասել: Տղամարդիկ չէին սպասում, որ ես կարող եմ հաստատել իմ ոճն ու այն թելադրել համաշխարհային նորաձևության մեջ: Բայց հիմա արդյունքները ձեր առջև են»,-պատմում է դիզայները:

Hermés կրում են այնպիսի հայտնի տղամարդիկ, ինչպիսիք են` Արքայազն Ուիլյամը, Մոնակոյի արքայազնը, Դանիել Կրեյգը, Ջեյմս Ֆրանկոն, Միշել Պլատինին, Գասպար Ուլյեն եւ այլոք:

Վերոնիկան պնդում է, որ հենց իր հայկական ընտանիքն է իրեն տվել ճաշակն ու ոճը, որը նա այսօր փոխանցում է Hermés նորաձեւության տանը:

«Իմ հայրը հայ է, նա միշտ տարբերվել է ճոխության հանդեպ իր սիրով, մայրս եւ տատիկս միշտ օգտագործել են Hermés-ի շարֆերն ու պայուսակները: Հենց նրանց աջակցության շնորհիվ ես այսօր այն եմ, ինչ կամ»,- նշում է Վերոնիկը:

1444083192_5b36e35e19bd65fb78c20e83e80c5326 1444083114_e7b894cb93cac6e87c5f9a42f4b59928

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ