27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կաթողիկոսի ցնցող վկայությունը հաստատում է Google-ը

«Մայր Թերեզա … քչերին է հայտնի, որ մարդկության այս հազվագյուտ ծաղիկը կրել է Ագնեսա Բոյաջյան անունը, այսինքն` եղել է հայուհի (այդ մասին 88-ի երկրաշարժից հետո գալով Հայաստան՝ ինքն է Վազգեն Ա-ին պատմել, ինքս այս մասին լսել եմ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանից): Հրաչուհի Փալանդուզյանի այս գրառումը տարածվել էր համացանցում:

«Հայերն այսօրը» լուրի իսկությունը ճշտեց Պարգև Սրբազանից: Արցախի թեմի առաջնորդը հաստատեց լուրի ճշմարտացիությունը և ասաց, որ Վազգեն Առաջինն այն հայտնել է Մայր Թերեզայի հետ հանդիպումից հետո. «1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո, երբ Մայր Թերեզան ժամանել էր Հայաստան, հանդիպեց նաև Վազգեն Առաջինի հետ:

Հանդիպման ընթացքում Մայր Թերեզան կաթողիկոսին պատմել է իր հայկական ծագման մասին: Նրա իսկական ազգանունը Բոյաջյան է, հայրը Արևմտյան Հայաստանից է գաղթել Ալբանիա, մայրն էլ ալբանուհի քրիստոնյա է: Իսկ հանդիպումից անմիջապես հետո, երբ 20-25 միաբաններով հավաքված էինք, Վազգենն Առաջինը, որին լուրը ոչ միայն ուրախացրել էր, այլ նաև զարմացրել, այդ մասին պատմեց մեզ»:

Հայկական միջավայրում տարածված այս տեղեկության հաստատումը փորձեցինք գտնել google որոնողական համակարգում.  ռուսական Վիկիպեդիան ի զարմանս մեզ հստակ նշում է, որ Մայր Թերեզան  Ագնես Գոնջե Բոյաջիուն /Բոյաջյան/ ծնվել է 1910 թվականի օգոստոսի 26-ին, մակեդոնական Սկոպյե քաղաքում ալբանուհի Դրանֆիլեի եւ հայ Նիկոլայի ընտանիքում:

Նրա ծնողները կաթոլիկներ էին: Նա ուներ քույր եւ եղբայր` Ագատան եւ Լազարը: Ընտանիքը բավական ապահով էր: Դրանֆիլեն շատ ժամանակ էր տրամադրում աղոթքին եւ երեխաների հետ այցելում էր աղքատ ընտանիքների: Երբ 1919 թվականին Նիկոլան մահացավ, Ֆրանֆիլեն սկսեց կարուձեւով գումար աշխատել եւ որդեգրեց 6 որբերի:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ