10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ընկերությունն ընդդեմ Արտակ Շաբոյանի. պատրաստվում են դատի տալ

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երշիկեղենի շուկայում մի քանի ամիս տևած ուսումնասիրությունների ընթացքում բացահայտել է  անբարեխիղճ գործունեություն իրականացնող օրինախախտ արտադրողների:  Այսօր հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հրապարակեց  այդ ցուցակը: Սյունիքի մարզի “ՄԱՐԻԼԱ” ընկերության աշխատակիցները լսելով այդ մասին զարմացան եւ հիասթափվեցին հանձնաժողովի աշխատելաոճից: Մի քանի ամիս առաջ հանձնաժողովը պահանջում է գնապիտակներ, գնման փաստաթղթեր՝ ուսումնասիրման նպատակով: Հետո ընկերությանը տեղեկացնում է, որ գնապիտակում կա սխալ: Բաղադրության նկարագրության մեջ գրված է սննդային հավելումներ, բայց կոնկրետ նշված չէ, թե որն է օգտագործվել:

“Մեզ բացատրեցին, որ պետք է դրվի բութի նշան ու բացատրվի: Խոստացանք ուղղել սխալը, եւ հետո օրենքով ոչ մի տեղ նշված չէ, որ դրանք մեկ առ մեկ պիտի գրվի: Հանձնաժողովը չկարողացավ ցույց տալ այդ դրույթը եւ հայտարարեցին, որ տուգանելու են. խախտվել է սպառողի իրավունքը”,-Henaran.am-ին ասաց “ԼԱ-ՄԱՔՍ” հոլդինգի տնօրեն Այլոշա Մկրտչյանը: Նրա խոսքով, չբողոքարկեցին հանձնաժողովի որոշումը, քանի որ խախտումը զուտ տեխնիկական էր, իսկ երշիկի բաղադրության մասին ոչ մի խոսք չկար:

“Ու այ քեզ զարմանք, հայտարարում են, որ բաղադրության մեջ գոմեշի միս կա, սոյա կա եւ այլն: Հետաքրքիր է, որտեղի՞ց եկան այդ եզրակացության, երբ մեր արտադրանքը չեն ստուգել: Ուսումնասիրել են միայն փաստաթղթերը, որոնց մեջ ո՛չ սոյայի, ո՛չ էլ գոմեշի մսի գնում կա”,-ասում է Ա. Մկրտչյանը: Ի դեպ, “Մարիլա”-ն այն քիչ ընկերություններից է թերեւս, որ ունի ֆերմա, արտադրությունում օգտագործվող միսը ներկրվում է այդ ֆերմայից:

Թե ինչ է ցանկացել ասել Արտակ Շաբոյանը գրչի մի հարավածով՝ ընկերությունում դժվարանում են ասել: Բայց այս անգամ լռել չեն կարող: Նրանց անունը  շահարկվել է անտեղի: Ընկերությունը պատրաստվում է ասուլիսի, հնարավոր է նաեւ դիմեն դատարան:

Henaran.am –ը ակնկալում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատասխանը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ