Հովհաննես Զանազանյանի համեստ հուղարկավորությունը /վիդեո/
Հոկտեմբերը լեգենդար «Արարատ73» ֆուտբոլային թիմի 40 տարի առաջ տարած փայլուն հաղթանակների ամիսն Է: 1973թ. հոկտեմբերի 10-ին կայացած ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի եզրափակիչի դրամատիկ մրցապայքարում 2:1 հաշվով հաղթելով Կիևի «Դինամոյին»՝ «Արարատը» նվաճեց ԽՍՀՄ գավաթը, իսկ ընդամենը 18 օր անց Երեւանում 3:2 հաշվով հաղթելով Լենինգրադի «Զենիթին»` պաշտոնապես ձևակերպեց ոսկե դուբլ` նվաճելով նաեւ երկրի չեմպիոնի կոչումը:
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին` 42 տարի անց, տեղի ունեցավ լեգենդար ֆուտբոլիստ, «Արարատ 73»-ի ավագ, սպորտի միջազգային կարգի վարպետ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Զանազանյանի հուղարկավորությունը:
Զանազանյանը հեռացավ` թողնելով բարի հուշեր: Այնպիսին, ինչպիսին այսօր նրա վերջին հրաժեշտն էր՝ պարզ…
Պաշտոնատար անձինք չկային, ընկերներ էին ու հարազատները: Հոգևորականի աղոթքը մի տեսակ խաղաղություն էր բուրում:
Ֆուտբոլի նվիրյալը հեռացավ, հեռացավ ասելու. կյանքը ու փառքը անցողիկ են՝ հիշողությունները հավերժ:
Մանրամասները՝ տեսանյութում:`