22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որքա՞ն «կնստի» քանաքեռցի Տույը. դատվեց

Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը 1 տարվա ազատազրկման դատապարտեց քրեական հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանին՝ Տույին: Վերջինիս փաստաբանը՝ Երեմ Սարգսյանը Henaran.am-ի թղթակցի   հետ զրույցում տեղեկացրեց, որ դեռ չեն որոշել՝ դիմելու՞ են վերաքննիչ դատարան, թե՞ ոչ. «Մենք միջնորդել էինք, որ պայմանականը չկիրառեն, բայց փաստորեն միջնորդությունն ըստ էության չբավարարեց, ազատազրկում նշանակեցին: Դեռ դատավճիռը չենք ստացել, երբ դատավճիռը կստանանք, կքննարկենք պաշտպանյալիս հետ, ու նոր կորոշենք».- նշեց  Երեմ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ Արթուր Ղազարյանի (Տույ) կողմից ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու պահելու դեպքի առթիվ։ Արթուր Ղազարյանն ապօրինի կերպով ձեռք էր բերել և կրել հրազեն հանդիսացող «ВИКИНГ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ /9X19/ տրամաչափի փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել են 2015թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ընթացքում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ