19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տեր-Պետրոսյանը կորում է Ծառուկյանի փողերի մեջ /վիդեո/

 ‘’Մեր երկրում մտավոր կարողություններով, ծրագրով, գաղափարական զինանոցով չի որոշվում, այլ ռեսուրսներով, այդ առումով Ծառուկյանը շանսեր ունի’’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը` խոսելով նախագահական ընտրություններում ԲՀԿ առաջնորդի հնարավորությունների մասին:

Ըստ քաղաքագետի` Ծառուկյանի հնարավորությունները միայն ռեսուրսի առումով չեն զիջում Վրաստանի նորընտիր նախագահ Իվանիշվիլիի հնարավորություններին: Սակայն Հովհաննիսյանը չի կարծում, թե ԲՀԿ առաջնորդը կարող է դառնալ երկրորդ Իվանիշվիլի: ‘’Սերժ Սարգսյանը Սաակաշվիլի չէ, միշտ նման իրավիճակները պետք է տեսնել կորելացիայի մեջ, իսկ Ծառուկյանն էլ Իվանաշվիլի չի դառնա և չի` տարբեր պատճառներով’’,-նշեց Հովհաննիսյանն ու բացատրեց դա նրանով, որ Ծառուկյանն ու Վրաստանի նախագահը տարբեր կենսագրությունների ու ճանապարհների տեր մարդիկ են:

Բացի դա Վրաստանի հասարակության մեջ զգացմունքային կողմն ավելի մեծ դերակատարություն ունի, քան մեզանում: ”Եթե ռեսուրսների վրա հիմնված չլիներ, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի նման հմուտ քաղաքական գործչի մտքով չէր էլ անցնի Ծառուկյանին զիջելու կամ նրան սատարելու հարցը”,-ընդգծեց քաղաքագետը:

Վերջինս նկատեց, որ եթե Հայաստանում կարևորվեին քաղաքական հմտությունները, հռետորական ունակություննը, այդ դեպքում արդեն պարզ կլիներ, որ միասնական թեկնածուի դերում կարող է հանդես գալ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ ”Ժառանգութան” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ովքեր անցել են երկար ճանապարհ և հայտնվել են քաղաքականության մեջ ոչ թե այն պատճառով, որ ունեն ֆինանսական ապահովություն, այլ, որ իրենց նախօրոք պատրաստել են գաղափարական աշխատանքների ու քաղաքականության համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ