08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱԿ-ը քանդվո՞ւմ է.Հրապարակ

Ինչպես տեղեկացնում են ՀԱԿ աղբյուրները` այնտեղ գրեթե պայթյունավտանգ վիճակ է, եւ եթե դեկտեմբերի 22-ին տեղի ունենալիք ՀՀՇ համագումարի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարի, որ չի առաջադրվում, եւ իրենք պաշտպանում են ԲՀԿ առաջնորդի թեկնածությունը, ապա կկազմաքանդվի ոչ միայն ՀԱԿ-ն ինքնին, այլեւ վերջինիս խորհրդարանական ֆրակցիան եւս: Բանն այն է, որ առաջիկայում առանձին համագումար է անցկացնելու նաեւ Հրանտ Բագրատյանի “Ազատություն” կուսակցությունը, որն էլ խիստ մտածված պետք է ընթանա ՀՀՇ համագումարի հաջորդ օրը` դեկտեմբերի 23-ին: Եվ եթե զարգացումներն ընթանան վերը նշված սցենարով, ապա չի բացառվում, որ համագումարի ընթացքում Հրանտ Բագրատյանը հայտարարի ՀԱԿ-ից դուրս գալու, ինչպես նաեւ իր թեկնածությունը նախագահական ընտրություններում առաջադրելու մասին, որի դեպքում, ըստ թերթի զրուցակիցների, հնարավոր է նաեւ Նիկոլ Փաշինյանի միացումն արեւմտյան բեւեռ ուրվագծող այդ առանցքի շուրջ: “Հրապարակի” զրուցակիցները չեն բացառում ինչպես Արամ Սարգսյանի “Հանրապետություն” կուսակցության, այնպես էլ Պետրոս Մակեյանի “Ժողովրդավարական հայրենիքի” եւ ՀԱԿ-ից դուրս եկած ու դուրս գալու պատրաստ մնացյալ կուսակցությունների, անգամ “Ազատ դեմոկրատների” միացումն այդ ալյանսին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ