26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բագրատյանին ասել էին՝ այո, բայց մերժեցին

Այսօր կառավարությունը որոշեց մերժել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի առաջարկը՝ փոփոխություններ կատարել ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ ՀՀ օրենքում: Բագրատյանն առաջարկում է օրենքում կենսաթոշակային ֆոնդեր ստեղծելու համար սահմանած կապիտալի նվազագույն շեմ 500 մլն դրամը իջեցնել մինչև 100 մլն դրամի, իսկ կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար նախատեսված 200 մլն դրամ սահմանը իջեցնել մինչև 50 մլն դրամ:

՛՛Նախնական կարծիքը, որը դրվել էր շրջանառության, հավանության էր արժանացել, սակայն առաջնորդվելով այս ոլորտի կարգավորիչ ԿԲ-ի կարծիքով առաջարկում ենք մերժել տրամաբանությունը, քանի որ որոշակի խնդիրներ են առաջացել հասկացությունների մեջ՛՛,-ասաց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

՛՛Մասնավորապես, պարոն Բագրատյանի հիմնական մտահոգությունն այն է, որ աշխատավորական կոլեկտիվները և կազմակերպությունները, ձեռնարկությունները կարողանան նմանատիպ ֆոնդեր ստեղծել և որպեսզի մուտքը ազատ լինի: Այստեղ պետք է տարբերակել կենսաթոշակային սխեմա, կենսաթոշակային ֆոնդ և կառավարիչ խնդիրները: Եթե ինչ-որ մեկը ուզում է ստեղծել կամավոր կենսաթոշակային ֆոնդ, ապա նա կարող է դա անել նաև տաս միլիոն դրամով, քսան միլիոն դրամով, այսինքն՝ փոքր ֆոնդերի ստեղծման տեսակետից օրենսդրական սահմանափակում չկա՛՛,-հավելեց նախարարը:

Ըստ նրա՝  ֆոնդերը կարող են լինել շատ, բայց կառավարիչները պետք է լինեն պատրաստված, ունենան համապատասխան որակավորում, համապատասխան կապիտալ, որը իրենք այդ ֆոնդերին զուգահեռ պետք է ներդրում անեն, որ այդ համակարգերը նորմալ աշխատեն:

Այս պատճառաբանությամբ էլ կառավարությունը չի կարող ընդունել պատգամավորի առաջարկը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ