08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Բիզնեսմենների գործը հեշտանում է

‘Մենք ներդնում ենք շրջանառության հարկ, որը էապես կթեթևացնի առավել հեշտ և դյուրին գործարար միջավայրի ապահովումը’,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը` ներկայացնելով  հարկային օրենքներում փոփոխություն կատարելու 16 նախագծերի վերաբերյալ կառավարության որոշումը: Նախարարը նշեց, որ այս բոլոր փոփոխությունները քննարկվել են տնտեսվարող սուբյեկտների, այդ թվում խոշոր ու միջին բինզեսի նյերկայացուցիչների, նաեւ ԱԺ պատգամավորների հետ:  Բացի փոփոխություններից կան նաև որոշակի խստացումներ, որոնք պայմանավորված են նույն տրամաբանությամբ` նախարարի խոսքով:

‘Մասնավորապես խոշոր փոփոխությունը, որ առաջարկվում է, շրջանառության մեջ հարկի ներմուծումն է, ինչը նշանակում է, որ 58.35 առանց ավելացված հարկի արժեքի շրջանառություն անցնող տնտեսվարող սուբյեկտների համար ներդրում ենք շրջանառության հարկի համակարգ, ինչի արդյունքում էականորեն կնվազի միջին և փոքր ձեռնարկատերերի կողմից հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունների թիվը’,-ընդգծեց նախարարը: Այդ հաշվետվությունները կպակասեն 12-ով:

Միաժամանակ Գաբրիելյանի խոսքով` խստացվելու են առանց փաստաթղթերի ապրանքների առաքման համար նախատեսված տուգանքները:

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ